Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դինքի սպանությունը՝ ներթուրքական առճակատման հարց. թուրքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
_S4IFVgvnKU

«Ընդհանրապես Դինքի հասարակական-քաղաքական գործունեության մեջ թերևս ամենակարևոր խնդիրը, որ նա կարողացել է լուծել, հայկական տաբուի ճեղքմանը նպաստելն է և այդ ճեղքը խորացնելը: Քանի որ Թուրքիայում որոշակի թեմաներ, որոնք հատկապես վերաբերում էին հայկական խնդիրներին, Հայաստանին, հայ-թուրքական հարաբերություններին ու հայոց ցեղասպանությանը, տասնամյակներ շարունակ տաբու են եղել»,- փաստում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանը:  Հրանտ Դինքը, իր գործունեությամբ՝ որպես լրագրող ու հրապարակախոս, ըստ թուրքագետի, հետզհետե կարողացավ վերոնշյալ խնդիրները բերել ավելի լայն քննարկման ոլորտ, դարձնել համաթուրքական քննարկման առարկա՝ ներգրավելով թուրք հրապարակախոսների, թուրք քաղաքական գործիչների, վերլուծաբանների: Փակ խնդիրների քննարկման դաշտ բացելը, ըստ Մելքոնյանի, Դինքի առաջադրած խնդիրն էր, և  հենց այս կետում էլ նրա աշխատանքը ընդհատվեց: «Նա մի կարևոր գծի վրա էր դուրս եկել. դա հայկական ինքնության և թուրքական ինքնության, թուրքական պետականության հարաբերություններն էին: Նրա ամենավտանգավոր հոդվածը 2004 թվականին էր տպագրվել»,- ասում է թուրքագետը: Մելքոնյանի խոսքով՝ Դինքի սպանությունից հետո սկսած պրոցեսը երկու մասի է կարելի բաժանել: Առաջին. թուրքական պետությունը ուղղակի ներգրավված էր այդ սպանության մեջ: Երկրորդը. սպանության խնդիրը դարձավ ներթուրքական առճակատման հարց:  Նա  անդրադառնում է Մեժլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի առաջարկին/ «Առաջարկում է Կարո Փայլանը հետաքննել գործը ամբողջությամբ՝ դրանով հայտարարելով, որ գործը, ըստ էության, բացահայտված չէ և նաև հղում անելով հենց Էրդողանի, կամ նախկին նախագահ Գյուլի հայտարարությանը, որ նրանք խոստացել էին գործը բացահայտել ամբողջությամբ»: Ինչ վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումներին, թուրքագետը նշում է. «Թուրքիան կսպասի այնքան մինչև արցախյան հարցը կլինի լուծման այլ փուլում կամ կիսավերջնական փուլում, և նոր դրանից հետո կարելի է սպասել Թուրքիայի կողմից քայլերի կամ դրության փոփոխության»։ 2019 թվականը, Ռուբեն  Մելքոնյանի կարծիքով, իր մեջ որևէ խորհրդանշական բնույթ չի պարունակում, քանի որ հայ-թուրքական հարաբերություններում լայն նախադրյալներ չեն նկատվում: Մանրամասներն՝ տեսանյութում.