Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նախարարները. 12-ի անունը հայտնի է

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled-collage

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  նախարարների նշանակման մասին։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆՆ նշանակվել  է արտակարգ իրավիճակների նախարար. Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆՆ՝  տարածքային կառավարման և զարգացման նախարար: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար. Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱն՝  արտաքին գործերի նախարար. Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար. Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆՆ՝  ֆինանսների նախարար. Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆՆ՝  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ՝ առողջապահության նախարար. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆՆ՝  արդարադատության նախարար. Դավիթ ՏՈՆՈՅԱՆՆ՝ պաշտպանության նախարար. Զարուհի ԲԱԹՈՅԱՆՆ՝  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:   Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր կառավարության ձևավորման գործընթացին: «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»։