Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Սիմոնյանը չի փնտրել իրեն դեմ քվեարկողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
ALEN

ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, հավաստիացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին ոչինչ  չի հրահանգել: «Եթե որոշում կայացվեր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու»: Ալեն Սիմոնյանը չի փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ 20 դեմ ձայնին նորմալ է վերաբերվում: «Չեմ փնտրել, բայց կարծում եմ՝ դա նշանակում է, որ այնուամենայնիվ ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ, և դիմադրություն կա դրա հետ կապված, ինչն ինձ ուրախացնում է», - ասաց նա։ Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ «Իմ քայլը» դաշինքը եւ ԲՀԿ-ն տարբեր քաղաքական ուժեր են, իրենք ավելի շատ ընդհանրություններ ունեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: «Կան գրանցված տվյալներ, որոնք որեւէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել, դրա վրա ենք հենվում եւ հենվելու ենք: Եթե մյուս ընտրություններին լինի այնպես, որ ենթադրենք ՔՊ-ն աստված մի արասցե, լինի 3-րդը, մենք կընդունենք նման վերաբերմունքը այն ուժի կողմից, որը մեզնից շատ ձայն է հավաքել: Մենք հանձնաժողովների քանակը շատացրել ենք, ինչը չարեց նախորդ իշխանությունը, որպեսզի ընդդիմությանը զրկի հավելյալ հանձնաժողով ունենալուց»: