Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիա Օփեն. Կարեն Խաչանովը մտավ 3-րդ փուլ

Սպորտ
a1khachanov

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթահարեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլը եւ մտավ 1/16 եզրափակիչ: Այսօր նա վստահ հաղթանակ տոնեց ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկիի նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:3: Հանդիպումը տեւեց 2 ժամ 4 րոպե: Հայազգի թենիսիստը 16 էյս (արդյունավետ մատուցում) կատարեց եւ վաստակեց 7 բրեյք-փոյնթ (վճռորոշ միավորի վաստակում մրցակցի մատուցման ժամանակ): Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում կհանդիպի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) – Ջոն Միլման (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ: