Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյանը՝ շախմատի ՀՀ առաջնության միանձյա առաջատար

Սպորտ
a1pashikyan-15.01.-1

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Կանանց մրցաշարի առաջատար Մարիա Գեւորգյանը այս անգամ հաշտություն կնքեց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանի հետ: Չորս հնարավորից վաստակելով 3,5 միավոր, նա շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Առաջատարին հաջորդում են չորս շախմատիստուհիներ, որոնք ունեն 2,5-ական միավոր: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Մարիա Գեւորգյանը կհանդիպի նրանցից մեկի՝ Մարիամ Ավետիսյանի հետ, որն ընթացիկ պարտիայում պարտության մատնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովային: Տղամարդկանց առաջնությունում չորս տուրից հետո միանձնյա առաջատար դարձավ Արման Փաշիկյանը: Նա այսօր հաղթեց Ռոբերտ Հովհաննսյանին եւ վաստակեց 3,5 միավոր: Իսկ ահա մյուս առաջատար Տիգրան Լ.Պետրոսյանը սպիտակներով անսպասելի պարտվեց Արամ Հակոբյանին եւ այժմ 2,5 միավորով Զավեն Անդրիասյանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Հունվարի 16-ին նախատեսված 5-րդ տուրում Արման Փաշիկյանը սեւերով կմրցի Մանուէլ Պետրոսյանի հետ: Տիգրան Լ.Պետրոսյանը կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի, իսկ Զավեն Անդրիասյանի մրցակիցը կլինի Ռոբերտ Հովհաննիսյանը: