Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ հայտարարությունը դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ

Պաշտոնական
tatoyan

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերումվիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում: Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել`  

  1. Անթույլատրելի է, երբ քննարկումը զուգորդվում է հարցի, այդ թվում՝ հանցանքի համար պատիժ կրող անձի, նրա կնոջ, հարցի վերաբերյալ կարծիք հայտնող այլ անձանց նկատմամբ վիրավորանքով և նրանցմասնավոր ու ընտանեկան կյանքին շարունակական միջամտությամբ: Դիտարկումն արձանագրել է նաև տուժողի իրավահաջորդների նկատմամբ վիրավորանքի, նրանց մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտությանու կրկնակի զոհացման(վիկտիմիզացիայի) դեպքեր։
  Իհարկե, որևէ հարցի հանրային ազատ քննարկումը ժողովրդավարական կարևոր ձեռքբերում է: Դրանով հանդերձ՝ ցանկացածայդպիսի քննարկում պետք է ընթանա այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու արժանապատվությունն անխախտելի է և կազմում է յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների անփոխարինելի հիմքը:  
  1. Պետք է նկատի ունենալ, որ կոնկրետ իրավիճակում ներման խնդրագրի քննարկման հարցով տեղի է ունենում իրավական ընթացակարգ: Սա ենթադրում է այդ ընթացակարգի կանոնների պահպանում, ինչպես նաև այդ գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ: Ակնհայտ է, որպետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էության, ներման գործընթացի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ։
 
  1. Մարդու իրավունքների պաշտպանը, հատկապես վերջին տարիների հաղորդումներում ու զեկույցներում հետևողականորեն արձանագրել է, որ տարիներ շարունակՀայաստանիքրեակատարողական համակարգնունեցել էպատժողականբնույթ: Չնայած պետության պոզիտիվ պարտավորությանը՝ գրեթեբացակայելենդատապարտյալիվերասոցիալականացմանուղղությամբնրա հետտարվողաշխատանքները, չենիրականացվելվերականգնողականծրագրեր։Հանրության հետ չեն տարվել իրազեկման անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենի արդյունքն էլ քրեակատարողական քաղաքականության և մասնավորապես՝ պատժից ազատելու հետ կապված հանրային բուռն, իսկ կոնկրետ իրավիճակի առնչությամբ՝ ատելության խոսքի հասնող արձագանքն է:
 
  1. Երկրում քրեական քաղաքականության իրականացման և պատժից ազատելու ինստիտուտների կիրառման գործընթացում չպետք է անտեսվի նաև հանցանքիցտուժած անձի լսված լինելու և կարծիք արտահայտելու իրավունքը: Պետությանն է վերապահված նրանց աջակցության ու մյուս իրավունքների ապահովման խնդիրը: Ուստի, իրավական բարեփոխումների քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս պետք է նկատի ունենալ նաև այդ հարցերը:
 
  1. Այս հարցում չափազանց կարևոր է նաև լրատվամիջոցների ու լրագրողների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից:
  ՀՀ ՄԻՊ