Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ անելու ենք, որ Արամի 23 շենքն ամրացվի. քաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayko-1

Ինչպես և խոստացել էր, Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արամի 23-ի խնդրին. «Մենք մեր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք, որ այն ամրացվի»։ Քաղաքապետի խոսքով, «Հին Երևան» նախագիծն իրականացնողներին շինթույլտվություն տվել են նախկին իշխանությունները և իրենց օրոք այդպիսի բան երբեք չէր լինի. «Մենք չենք կարող առանց սեփականատերի հետ համաձայնության որևէ գործողություն անել»։ Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին նաև օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման որոշման մասին. «Մեր և այնտեղ բիզնես անող ընկերությունների հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով և որևէ կետ չի խախտվի»։ Ըստ նրա՝ սրճարանների սեփականատերերին տրված 30 օրյա ժամկետն արդեն ավարտված է և հիմա փաստաթղթային փուլում է գործը։