Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա

Սպորտ
a1hajastani-havaqakan-15.01.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը եւ Աշոտ Ավետիսյանը մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» եւ «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը եւ մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իսպանիայում նրանց են միանալու ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Այսօր Հայաստանի հավաքականի մարզիչները կհետեւեն Մադրիդի «Աթլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: