Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռումբի կեղծ ահազանգ

Պաշտոնական
ain1

Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող  ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող  վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող ռեստորանային համալիրում: Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: