Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

Կարևոր լուրեր Հասարակություն
robert-qocharyan

«ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ հունվարի 9-ին Քոչարյանի գործով դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ համար հիմք է այն պարագան, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր: Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց։