Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ 3-րդ փոխնախագահը կլինի Վահե Էնֆիաջյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-enfiajyan1

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել։ Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Հաշվի առնելով, որ ԱԺ մեծամասնությունն այն կարծիքին է, որ խորհրդարանի 3-րդ փոխնախագահի պաշտոնը պետք է տրվի առավել շատ քվե ստացած ընդդիմադիր խմբակցությանը, գրեթե համոզված կարելի է լինել, որ հունվարի 14-ին ԱԺ փոխնախագահ կընտրվի Վահե Էնֆիաջյանը։