Հենրիխ Մխիթարյանը խփել է «Արսենալի» դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքի հարցման արդյունքներով դեկտեմբեր ամսի թիմի լավագույն գոլ է ճանաչվել «Սաութհեմփթոնին» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գնդակը:

 

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հայ կիսապաշտպանի օգտին  ձայն են տվել քվեարկողների 40 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդ խաղից հետո կայացած «Լիվերպուլի» հետ հանդիպումում աջ ոտքի վանսվածք էր ստացել, որից հետո նա մոտ մեկուկես ամիս չի կարող օգնել իր թիմակիցներին: Ներկայումս մեր ֆուտբոլիստն ակտիվ վերականգնողական բուժում է ստանում: Ըստ նախնական տվյալների Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա փետրվար ամսին: