Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն բանի տեղ չի դրել Փաշինյանի ասածը. նախկին սպաներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar2

Կառավարության շենքի դիմաց  թոշակի անցած զինվորականները բողոքի ցույց էին անում: Կառավարության երեկվա որոշմամբ՝ զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանության նախարարությունը պետք է  2018 թվականին  1141 ընտանիքի հատկացնի 5.705.000,0 հազ. դրամ: Այսինքն յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 5 000 000 դրամ, ինչը ակցիայի մասնակիցներին չի գոհացնում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  շաբաթներ առաջ հանձնարարել էր, որպեսզի հանձնաժողով  ստեղծվի, որի մեջ կներգրավվեն թե՛ կառավարության անդամները, թե՛ նախկին զինվորականները, որպեսզի իրենց առաջարկներն անեն կառավարությանը, ըստ  նախկին սպա Կամո Եղոյանի՝ իրենց կողմից մարդ չի հրավիրվել որևէ նիստի: «Պաշտպանության նախարարությունը ինքնագլուխ որոշել է, առանց մեզ: Չէ որ Վարչապետի պաշտոնակատարաը հանձնարարել էր, որ որոշումը ընդունվի կողմերի համաձայնության հիման վրա: Չգիտեմ  ինչու նրանք  վարչապետի ասածը բանի տեղ չեն դրել»: «Հատկացվող գումարը բավարար չէ, որպեսզի կարողանանք բնակարան գնել»,- պնդեցին նախկին սպաները:  «5 000 000 դրամով կա՛մ Երևանի ծայրամասում, կա՛մ մարզում հնարավո՞ր է  տուն գնել: Առնվազն մի հատ լավ անասնագոմ կարելի է գնել մարզում,  դրանից առավել ոչ մի բան: Որտեղից այս թոշակառուները, որոնք վարկերի տակ ճռում են, բնակարան գնեն»,-վրդովված նշեց Կամո Եղոյանը:  Նախկին սպա  Սամվել Պարզյանն ընդգծեց, որ չեն հասկանում, ի՞նչ սկզբունքով են հաշվարկել, որ այդքան գումար պետք է հատկացվի: «Շահառու կողմերի հետ ոչ մի քննարկում չի եղել: Մեր տեղեկություններով հանձնաժողովը նախագահել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ կանգնեց ու ասեց՝ ես նպատակահարմար չեմ գտել, որ դուք ներկա լինեք: Մեզ համար անընդունելի է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չկատարելը»: Ըստ նրա՝ իրենք ցանկանում էին առաջարկել, որ այն ինչ օպրենքով է տրամադրվում, այն էլ հատկացնեին: Իսկ ըստ 2007 թ. Կառավարության որշման ամրագրված է, որ զինծառայողը զորացրվելուց հետո պետք է ստանա բնակարան կամ հողամաս, կամ անհատույց ֆինանսական օգնություն: «Պետությունը փաստացի իր պարտավորությունները ոնց որ կա, չի ուզում կատարի»,- եզրափակեց նա: