Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Մայրապետյանը հիվանդանոցում է

Քաղաքականություն
mayrapetyan

Գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխվել է: Դատարանի որոշմամբ՝ Սամվել Մայրապետյանը ազատ է արձակվել է 30 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործարարը դատական նիստին չի մասնակցել: Փաստաբան Կարեն  Բատիկյանը  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Մայրապետյանը վարույթ իրականացնող մարմնի նախաձեռնությամբ դեռեւս 2 օր առաջ տեղափոխվել էր քաղաքացիկան հիվանդանոց: Նա հիվանդանոցում է պանկրեատիտի սրացման պատճառով, ինչպես նաև նրա մոտ ի հայտ են եկել այլ հիվանդությունններ:  Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել էր կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով հոկտեմբերի 6-ին։