Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Բրայթոն» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenak-brighton-1

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այսօր մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Բրայթոնի» հետ: Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը: Նրա տեղը հանդես կգա Մեսութ Օզիլը: «Արսենալը» ներկայումս 37 միավորով գրավում է 5-րդ տեղը, իսկ «Բրայթոնը» 21-ով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: «Բրայթոն» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 21:15-ին: Ֆուտբոլասերները մեր կայքէջում կարող են ուղիղ եթերով դիտել խաղը: