Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը տնօրեններին հորդորել է աշխատել առանց զանցանքի

Սպորտ
sport-naxarar-25.12.

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայության մարզադպրոցների տնօրենների հետ: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը: Մարզադպրոցների տնօրենները ներկայացրել են ընթացիկ տարում կատարած աշխատանքները, մարզիչ-մանկավարժների աշխատանքային ծանրաբեռնվածության առանձնահատկություններն ըստ մարզաձեւերի, խոսել են մարզադպրոցների շենքային եւ գույքային պայմանների մասին: «Ամենակարեւորը մարզադպրոցներում մարզումների ճիշտ կազմակերպումն է՝ համաձայն հաստատված ժամանակացույցների: Եվ, իհարկե, բոլորիցդ պահանջում եմ շարունակել տեղերում աշխատել օրենքի տառին համապատասխան՝ բացառելով որեւէ զանցանք»,- ասել է Գաբրիել Ղազարյանը: