Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ գիտենք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի մասին

Սպորտ
sport-markos-24.12.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2018թ լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Մարկոս Պիզելին: Մինչ այդ 7 տարի շարունակ մրցակցությունից դուրս էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մարկոս Պիզելին արդեն բավականին ծանոթ է հայ երկրպագուներին, քանի որ իտալական արմատներ ունեցող բրազիլացի ֆուտբոլիստը արդեն 10 տարի պաշտպանում է Հայաստանի հավաքականի պատիվը: Սակայն, ոչ բոլորն են տեղյակ, որ նրան Հայաստան է հրավիրել Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, 2006 թվականին: Փորձառու մասնագետի ղեկավարությամբ Մարկոս Պիզելին շուտով դարձավ արարատցիների առաջատարը, իսկ 2007 և 2008թ առաջնություններում նա ճանաչվեց լավագույն ռմբարկու: 2008-ին բրազիլացի ֆուտբոլիստն արդեն ՀՀ քաղաքացիություն ընդունեց եւ սկսեց խաղալ մեր հավաքականում: Այնուհետեւ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ տվեց Մարկոս Պիզելիին, եւ նա տեղափոխվեց «Փյունիկ»: Այստեղ բրազիլացին շարունակեց իր հաջող ելույթները, 2009 եւ 2010թթ դարձավ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր: 2011թ ամռանը նա նախ տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ վեց ամիս անց՝  Կրասնոդարի «Կուբան»: Այնուհետեւ Մարկոս Պիզելին հանդես է եկել «Կրասնոդարում», ղազախական «Ակտոբեում» (ընդմիջումներով), Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդում», ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրայում», հունական «Քսանտիում»: Այս տարի նա, կրկին վերադառնալով «Ակտոբե», ցույց տվեց բավական արդյունավետ խաղ, 18 գոլով դարձավ այդ երկրի լավագույն ռմբարկուն, ճանաչվեց Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ընդ որում վնասվածքի պատճառով բաց թողնելով մրցաշրջանի վերջին խաղերը: Հայաստանի հավաքականում նա անցկացրեց 5 խաղ եւ խփեց 2 գոլ: Ներկայումս Մարկոս Պիզելին բուժում է վնասվածը, որը նա ստացել է հոկտեմբերի 16-ին, Ազգերի լիգայի Հայաստան – Մակեդոնիա հանդիպման (4:0) ժամանակ: