Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցավալի է, որ խափանման միջոց կալանավորումը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ» (տեսանյութ)

Հասարակություն
gor

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խափանման միջոցները փոխելուն ու նշել, որ հանրային գիտակցության մեջ խափանման մի միջոցը մյուսով փոխելը նույնացվում է պատժից ազատման հետ: «Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով: Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում։
Կրկնակի ցավալի է, որ մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներից փոխանակ այս պարզ իրողությունները բացատրելու հարկադրանքի միջոցների նպատակներից ու տարբերությունններից օբյեկտիվորեն քիչ տեղյակ լայն հանրությանը, այդ չիմացության վրա դիվիդենտներ են փորձում հավաքել»,- գրել է նա: