Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ խոսնակ, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը՝ փոխխոսնակներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-18

 «Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը, հավելով, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը: «Իմ քայլը» դաշինքը նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Ինչ վերաբերում է ապագա Կառավարության կազմին՝ պատգամավորության թեկնածություն առաջադրած գործող պաշտոնյաների, մարզպետների հետագա պաշտոնավարմանը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «գործադիրի հարցը դեռ որոշված չէ»: «Այսինքն՝ այստեղ ներկա էին մարզպետներ, կառավարության այլ անդամներ, որոնք միգուցե շարունակեն պաշտոնավարել, և մի գուցե՝ չէ: