Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա․ քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
qax

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև տեղի ունեցող հեռակա բանավեճը երկու ուժերին էլ վնաս է տալու։   «Կարծում եմ, հիմա թափն է ավելացել, մեծ ռեսուրսներ են օգտագործվում այդ փոխադարձ կոմպրոմատները իրար ուղղելու գործում։ Այս ամենի արդյունքում, երկու ուժերն էլ  բավականին տուժելու են»։    Խորհրդարանում ընդդիմության դերում այս ուժերին դժվար է պատկերացնել, որովհետև նախկինում երկուսի անդամներն էլ բազմիցս նշել են, որ հեղափոխությանն աջակցող ուժ են։ Քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև տեղի ունեցող բանավեճից կարող են շահել այլ քաղաքական ուժեր։ Քաղաքագետի համար զարմանալի է, որ որևէ ուժ չի փորձում այդ ուժերի միջև լարվածությունը մեղմացնել։ «Շատ շահագրգիռ ուժեր կան, որպեսզի այս երկու ուժերի վերաբերյալ կասկածամտությունն ավելանա։ Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա»։   Մարդկանց մոտ մտավախություն կա, որ իրական ընդդիմություն չենք ունենա։  Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրությունների ավարտից հետո ոչինչ չի ավարտվել, ավելին՝ նոր փուլ է  սկսվում։ «Այս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում, նոր փուլ է սկսվում։ Այս պրոցեսը, որը մենք տեսնում ենք այս երկու ուժերի միջև, կարող է հետաքրքիր պրոցեսի համար կատալիզատոր հանդես գալ»։  Այնուամենայնիվ, ընդդիմության դերում կարելի է դիտարկել նաև մեծամասնություն ունեցող «Իմ քայլ»-ը դաշինքի անդամներին։ Դաշինքի ներսում ընդդիմություն ունենալը ռեալ է, կան մարդիկ, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեն։ «Ժամանակի ընթացքում, այդ բազմազանությունը, որը կա այդ ուժի մեջ, կարող է ծնել ներքին ընդդիմություն»։ Արտախորհրդարանական ուժերն էլ կարող են հանդես գալ ընդդիմության դերում։ Հատկապես ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Մենք»-ը, ըստ քաղտեխնոլոգի՝  այդ ուժերը  չեն վերանալու։ «Առաջին երկու կուսակցությունների մոտ հիմա բարդ շրջան է,  վերափոխվելու, լիդերների հարցը քննարկելու վերաբերյալ, որից հետո կվերադառնան ակտիվ  քաղաքականություն»։