Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանի աշխատանքային հանդիպումները

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին: Նախագահը շնորհավորել է Արմեն Պապիկյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լեւոն Մնացականյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին՝ նրա կողմից իրականացված աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ