Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ես լռում, վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ աչքի է ընկել խոհանոցային խոսակցությունները հրապարակելով։ Նա պատմում է, որ ԱՊՀ անդամպետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ բոլորիր ներկայությամն Նիկոլ Փաշինյանին ասել է. «Ինչո՞ւ ես լռում, վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»։ Լուկաշենկոն պատմում է, որ ինքն ասել է, թե ինչու է ՀՀ վարչապետը քննադատում բելառուսին, երբ Ադրբեջանին զենքի մատակարարումներով առաջատարը ՌԴ-ն է, հետո՝ Իսրայելը,իսկ Բելառուսը միայն 5-րդն է։ Բելառուսի նախագահի ներկայացմամբ՝ ինքը ադրբեջանին մատակարարած նույն զենքից առաջարկել է նաև Հայաստանին,իսկ Հայաստանը հրաժարվել է՝ փաստարկելով, որ ռուսական «Իսկանդեր» ունի։ Տեսանյութը՝ Բելառուսի նախագահի կայքում։