Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց (տեսանյութ)

Պաշտոնական
pol-1

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։ Նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու թռցրել դյուրակիր համակարգիչը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։