Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

London Chess Classic-ում Լեւոն Արոնյանը կհանդիպի Վաշյե-Լագրավի հետ

Սպորտ
a1chess-aronyan-1

Շախմատի Grand Chess Tour մրցաշարերի արդյունքներով ճանաչված չորս լավագույն շախմատիստները հանդես կգան London Chess Classic մրցաշարում: Նրանք նախապես բաժանվել են կիսաեզրափակիչ զույգերի: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան կհանդիպեն իրար հետ: Դեկտեմբերի 11-12-ին կողմերը կմրցեն դասական շախմատում, իսկ ամսի 13-ին՝ արագ եւ կայծակնային շախմատում: Զույգերի հաղթողները եզրափակիչում կպայքարեն գլխավոր մրցանակի համար, իսկ պարտվողները կվիճարկեն 3-րդ տեղը: Այդ պարտիաները կկայանան դեկտեմբերի 14-17-ը, կիսաեզրափակիչի նման: Հավելենք, որ դասական շախմատի հաղթանակի համար մասնակիցներին կտրվի 6, իսկ ոչ-ոքիի համար՝ 3 միավոր: Արագ շախմատում կգործի 4-2 տարբերակը, կայծակնային շախմատում՝ 2-1-ը: