Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանում ընդդիմություն կլինի (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

«Կաշկանդվածություն չունենք, փոխարենը ունենք անցած ճանապարհ ընդդեմ հանրապետականի ռեժիմի: Մենք տարբեր ուժեր ենք եւ ունենք տարբեր մոտեցումներ: Այդ տարբերություններն անընդհատ դուրս են եկել նաեւ «Ելք» դաշինքի շրջանակներում եւ մեր բախումների արդյունքում ծնվել են լավագույն որոշումները: Հիմա էլ խորհրդարանում բախումները կշարունակվեն եւ արդյունքում էլի լավ որոշումներ կծնվեն »,-ասում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Մեր հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը հաստատում է, որ ԲՀԿ-ն իրենցից ձայներ է տարել: «Էլի նույն էֆեկտը կա, այս անգամ որպես մեծ ռեսուրս ունեցող ուժ, որպես բիզնես: Այս  ռեսուրսներով դու չես կարող մրցակցել: Նայեք իրենց ծախսած գումարները, հեռուստաընկերություն ունենալը»: Էդմոն Մարուքյանը նաեւ ավելացնում է՝ հարգանքով է վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի օգտին: «Հարգանքով ենք մոտենում մեր քաղաքացիների քվեակությանը ու եթե ես իմանամ՝ մեկը փողով է ընտրել, հարգանքով չեմ մոտենա, բայց չի եղել նման իրավիճակ: Կան մարդիկ, որոնց դիրքորոշման հետ որևէ մեկը չի կարող հաշվի չնստել», - ասաց նա: