Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ արդար ընտրությունը եղել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azat

Անդրադառնալով 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` գրականագետ Դավիթ Գասպարյանը «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց, որ ընտրությունների ձևը արդեն հնացած է և նորությունների կարիք կա։ Գասպարյանը կարծում է, որ քաղաքական դաշտում բազմազանություն կա, և ճիշտ կլիներ, որ կուսակցությունները միավորվեին ու  դաշինքներ կազմեին։ «Սուրեն Հարությունյանի և Վլադիմիր Մովսիսյանի կազմակերպած ընտրությունները ամենամրցակցայինն էին։  Սուրեն Հարությունյանը կենտկոմի առաջին քարտուղարն էր, որը կազմակերպեց և թուլյ տվեց, որ մրցակցային ընտրություններ լինեն։ Այս ընտրությունների ժամանակ մի քանի հոգի զրկվեց  մանդատից ասֆալտապատելու և գազաֆիկացնելու համար»,- ասում է Ազատ Արշակյանը։ Դավիթ գասպարյանը նշում է, որ  մինչ այս տեղի ունեցած բոլոր ընտրությունները անցել են ընտրախախտումներով, միայն Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ առաջին ընտրությունն էր, որ արդար էր  եղել։ Դավիթ Գասպարյանը նշեց, որ չի ընդունում 2 կին պատգամավորների այն քայլը, որ գնացել են քաղաքացիների տներ և այնտեղ քարոզչություն արել։ Ազատ Արշակյանն էլ իր հերթին ասաց, որ դա նորմալ պրոցես է, և թեկնածուները նախօրոք պայմանավորվում են մարդկանց հետ և ապա հյուրընկալվում։ Ամփոփելով խորհրադարանական ընտրությունները՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ դրանք անցան բարեհաջող և առանց լցոնումների։ Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունների արդյունքները  սպասվածի էին և նորմալ էր, որ նորաստեղծ կուսակցությունները քիչ ձայներ հավաքեցին։