Իմ անմիջական միջնորդությամբ չորսուկես միլիարդ դրամի ներդրում է եղել.Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

Հարցազրույցի ընթացքում պարոն Բաղդասարյանն անդրադարձավ այսօր տեղի ունեցող նախընտրական գործընթացներին։ Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես այդպիսին, քարոզարշավ համարել չի կարելի, քանի որ այն նպատակները, որ դրվում են քարոզարշավի ժամանակ՝ ծրագրային քննարկումներ, բանավեճեր, այս պարագայում հասցնել հնարավոր չէր, չնայած՝ իր գործը փոքր-ինչ հեշտ էր, քանի որ մարզի բնակիչները արդեն իսկ ճանաչում են իրեն և նոր չէ, որ պետք է գնահատական տան իրեն։ Պարոն Բաղդասարյանը պարզապես անթույլատրելի համարեց նման հապճեպ ընտրություններ կատարելը և իր մտահոգությունը հայտնեց հնարավոր այն վարկածի շուրջ, որ գուցե եկող խորհրդարանը հարիր չլինի խորհրդարանական երկրին։

Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ առաջադրված թեկնածուների 90-95%-ը իր համար քաղաքական դաշտում բացարձակապես անծանոթ մարդիկ են։ Նա խորհուրդ տվեց, որ եթե մարդիկ ուզում են մտնել քաղաքականության մեջ, մանավանդ այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն պառլամենտարիզմի մասին, նախ պետք է հաճախեն քաղաքական դպրոցներ, թրծվեն քաղաքականության մեջ, որից հետո իրենց ռիսկայնությունը բավարարի, որ քայլ կատարեն դեպի երկրի թիվ մեկ ամբիոնը՝ խորհրդարան։

Մանրամասները՝ տեսանյութում։