«Սուրեն Շահվերդյանին մենք չէինք սպասում» (տեսանյութ)

Այսօր Թատերական գործիչների միությունում հավաքվել են թատրոնների գեղարվեստական ղեկավարները և տնօրենները: Քննարկվել է նաև համազգային թատրոնի խնդիրը:

«Փաստորեն, մեր թիկունքում, առանց թատերախմբի դերասանների ներկայության,- ասում է Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը, ում, ի դեպ, թատրոնի դերասանները ցանկանում են տեսնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:

«Մենք հարգում ենք Վիգեն Չալդրանյան ստեղծագործողին, սակայն համագործակցությունը նրա հետ չստացվեց հենց սկզբից: Պարտվելու խնդիր չկա, պարզապես կա հեռանալու խնդիր: Նա պետք է հեռանա թատրոնից: Ցավում եմ,  որ մեր համագործակցությունը չստացվեց, չկարողացանք նրա հետ պայմանավորվել: Ավելին՝ մեզ զայրացրեց, որ Չալդրանյանը նշանակեց Սուրեն Շահվերդյանին, որպես գեղարվեստական ղեկավար, առանց մեր կարծիքը հաշվի առնելու: Սա ավելի կրքերը բորբոքեց: Նախ Սուրեն Շահվերդյանը ոչ այն «դռնից» մտավ, որից պետք է մտներ: Որևէ մեկը նրան այստեղ չէր սպասում: Եթե Շահվերդյանը հենց սկզբից մեզ հետ խոսեր, միգուցե և խումբը համաձայներ: Սակայն երկրորդ օրը նա սպառնաց մեզ, երրորդ օրը փորձեց «շահել» մեր սիրտը խոստումներով: Սակայն մեր թատերախումբը անզիջում է և կպայքարարենք մինչև վերջ»,- ասում է Նարինե Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով, մշակույթի նախարարը խոստացել է արձակուրդից վերադառնալուց հետո զբաղվել թատրոնի խնդրով: Հուսով են, որ խնդրին դրական լուծում կտրվի, իսկ մինչ այդ, նրանք կշարունակեն անժամկետ գործադուլը: