Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիցենզիա՝ սպանելու համար». Կալանավորվել են 40 արաբ բժիշկներ՝ հայկական կեղծ դիպլոմներով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
diplom

Իսրայելի ոստիկանությունը կասկածում է, որ ձերբակալվածները Հայաստանում  դիպլոմները ստացել են խարդախությամբ, առանց բժշկական ուսուցում անցնելու: Այս սկանդալը սկսվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:   Իսրայելի ոստիկանությունն  այսօր, դեկտեմբերի 2-ի առավոտյան,  ձերբակալել է 40 բժիշկների, պրակտիկանտների եւ դեղագետների, ովքեր դիպլոմներ են ստացել Հայաստանի բժշկական եւ դեղագործական բուհերում: Հետաքննությամբ պարզվել է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները ստացել են դրանք առանց ոսուցում անցնելու:  Հետաքննության արդյունքների համաձայն, կասկածյալները կեղծ դիպլոմները ներկայացրել են Իսրայելի Առողջապահության նախարարությանը եւ այդ հիմքերով ստացել են բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն:  Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (իսրայելական արաբներ): Մեկ այլ կասկածյալ  էլ ձերբակալվել է Աշկելոնի Բարզալիի հիվանդանոցում:  Խարդախների գործողությունը որակվել է ահաբեկություն և ստացել  «սպանելու լիցենզիա» անվանումը: Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալները միտումնավոր են մոլորության մեջ գցում Իսրայելի Առողջապահության նախարարությանը: Ավելին՝ այստեղ