Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մեզ չենք տեսնում ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության դերում․Թեհմինե Ենոքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Թեհմինե

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Թեհմինե Ենոքյանը ռեյտնիգային ընտրակարգով առաջադրվել է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում։ Թեհմինե Ենոքյանի խոսքով, առաջադրվելու պատճառներից մեկը Ամուլսարի խնդրի չլուծված լինելն է։ «Քաղաքական կուսակցական դաշտում չեմ տեսել մեկ այլ ուժ, որը կունենա այսպիսի օրակարգ։ Հանձն եմ առել այս պատասխանատվությունը նաեւ ինձ վրա, թե ինչ վնասներ է հասցնում հանքարդյունաբերությունը քաղաքացու առողջությանը, այդ վնասների մասին չկա մեկը, ով կխոսի, եւ ես պատրաստվում եմ դառնալ այդ մեկը»։ Արդյո՞ք կուսակցական լրագրողը պատգամավոր դառնալուց հետո անաչառ կլինի։ «Մեր կուսակցության հիմքում այնպիսի արժեքներ եմ,  որոնք բխում են քաղաքացու շահից։ Շահերի բախում չեմ տեսնում, եթե մենք բոլորս ծառայում ենք հանրությանը, ապա կապ չունի որ կուսակցությունից ես առաջադրված, կամ մնո՞ւմ ես որպես լրագրող, անցնո՞ւմ ես ԱԺ, թե՞ ոչ»,-ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։