Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն նվիրատվություն է արել Հիմնադրամին

Պաշտոնական
IMG_9304

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ: Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը: