Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխատեսելի էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքականություն
vahram

«Ի սկզբանե բացթողումներ եղել են նաեւ մեր իշխանության կողմից»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդների հարաբերություններին՝ ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  «ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է: Ամբողջ աշխարհն է հետևում դրան ու ինձ թվում է՝ դա ընդունելի հռետորաբանություն չէ: Այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քայլերի համար, մենք ՀԱՊԿ-ի հետ երկար գործ ունենք անելու», - ասաց նա: Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ իրենք բազմիցս են զգուշացրել ներկայիս իշխանություններին հնարավոր հետեւանքների մասին: «Մենք  զգուշացրել են իշխանություններին, որ եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում պետք է լիներ և նա կալանավորվեր, ապա այդ մասին նախապես ՀԱՊԿ անդամ երկրներին պետք է տեղյակ պահվեր: Դա չի կատարվել, հարաբերությունների լարումն ու սրումն այդտեղից առաջացավ ու կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը»: