Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 2-րդ տեղը փոխարինեց 3-րդով

Սպորտ
sport-chess-aronyan-14.11.

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 3-րդ տեղը զբաղեցրեց Կալկաթա քաղաքում ավարտված կայծակնային շախմատի Тata Steel Chess India մրցաշարում: Վերջին, 18-րդ տուրում, մեր գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, վաստակեց 12 միավոր եւ ի վերջ եզրափակեց առաջին եռյակը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց հենց Վիշի Անանդից ու ամերիկացի Հիկարու Նակամուրայից: Վերջինները հաղթողին պարզելու համար անցկացրին լրացուցիչ երկու պարտիա, որում 1,5:0,5 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստերը եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Նա կստանա 7500 ԱՄՆ դոլար պարգեւավճար, Հիկարու Նակամուրան՝ 4000, իսկ Լեւոն Արոնյանը՝ 3000: Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում մեր շախմատիստը զբաղեցրել էր 2-րդ տեղը եւ պարգեւատրվել 4500 դոլարով: