Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվի կառնենք մասնագետների կարծիքը. կրթության նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik-2

ԱԺ-ում պատգամավորներ - կառավարության անդամներ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն անդրադարձավ կրթության ոլորտին։  «Ո՞ր առարկաներից է քննություն լինելու կենտրոնացված կարգով»,- հարցրեց Առաքելյանը։ Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ հայերենից և մաթեմատիկայից արտաքին քննության արդյունքներն անմխիթար են։ «Մասնագետներն ասում են, որ կտրված աշակերտների մեծ թիվ ենք ունենալու։ Արտաքին գնահատումը վեր հանեց մտահոգությունների պատճառաբանված լինելը։ Կաշխատենք հնարավորին կարճ ժամկետում բոլոր արդյունքները վերլուծել, ԳԹԿ-ն կտրամադրի թվերը, որից հետո վերջնական որոշում կկայացնենք»,- պատասխանեց Հարությունյանը։ Նա հավելեց, որ նախարարի տեսակետը միակը չպետք է լինի, պետք է հաշվի առնել նաև մասնագետների կարծիքը։