Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ին բանակը ոչ մի փամփուշտ չի կրակել. քաղաքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
VOLODYA

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է միասնական լինի ՀԱՊԿ- ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու հարցում: Ըստ Ալավերդյանի, ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն, եթե ինչ-որ պաշտոն տրվում է անդամ երկրներից որևէ մեկին, ապա անկախ ամեն ինչից մինչև պաշտոնի ժամանակահատվածի ավարտը  չպետք է  այլ երկրի տան: «Թե Հայաստանը ինչ սխալ է գործել, պետք է դա դնել մի կողմ և բոլոր քաղաքական ուժերը հստակ ձևակերպեն Հայաստանի դիրքորոշումը»: Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին չպետք է հետ կանչեին, ճիշտ կլիներ նրան այդ պաշտոնում փոխարինող գտնեին: Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ պնդում է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղավորությունը Հայաստանի իշխանության ոչ հեռատես քաղաքականության արդյունք է: «Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները կամենում են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնի Բելառուսին, սակայն Ռուսաստանը  այդ հարցում չի աջակցում այդ երկրներին, բայց նաև չի աջակցում Հայաստանին»,- պնդեց քաղաքագետը: ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի  պաշտոն ունենալը Հայաստանի համար շատ կարևոր է: Քաղաքագետի վստահմամբ՝ Հայաստանը կորցնում է ռազմական զարգացման զինտեխնիկայի համալրման կարևորագույն միջազգային գործընթացներից և գործոններից մեկը ՀԱՊԿ-ում:  Անդրադառնալով Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուն, քաղաքագետը նշեց, որ նրան մեղադրելը անհիմն է, նա իր պարտականությունն է կատարել այդ օրերին:  «Բանակը  ոչ մի փամփուշտ չի կրակել: Որպեսզի մարտի 1-ին ներքին զոքերի և խաղաղ բնակիչների շենքերի վրա կրակելու հրաման տվողներին կոծկեն, այլ մեղավորներ են փնտրում»: