Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի կառույց է ապամոնտաժվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
artur-meschyan

Երևանի ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ անօրինական կառույց է ապամոնտաժվում։ Ապամոնտաժվում է անօրինական կառույց. այս կառուցապատողը որևէ փաստաթուղթ չուներ շինարարությունը սկսելու և իրականացնելու համար, սակայն արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա զգուշացումներից, քաղաքապետի անձամբ այցից, ոստիկանության շուրջօրյա վերահսկումից հետո էլ շարունակում էր կառուցել` խախտելով օրենքը... սա նախկիններից ստացած սանձարձակության ամենավառ դրսևորումն է, ի դեպ նույն կառուցապատողը այսպես անօրինական մոտ 80 շենք է կառուցել, հետո օրինականացրել է, այս մեխանիզմն է գործել, հիմա վերջապես պետք է հասկանալ, ՎԵ'ՐՋ, ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼՈՒ Է, չի ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ... Ապամոնտաժման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։  Մի քանի որ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ այլևս ոչ մի ապօրինի, ինքնակամ կառույց չի օրինականացվելու։