Հայաստանի երիտասարդ ըմբիշները պատրաստվում են տարվա գլխավոր ստուգատեսին

Նոյեմբերի 12-18-ը Բուխարեստում կայանալիք ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 12 ըմբիշ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազատ ոճայինների հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով՝  Վարդգես Կարապետյան (65 կգ քաշային կարգ), Գեւորգ Մխեյան (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (92 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականն առաջնությանը կներկայանա 7 ըմբիշով, սակայն թիմի վերջնական կազմը դեռ որոշված չէ: