Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանահինի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Հասարակություն
depo

Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության Սանահինի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ են հայտարարել: Նրանք միացել են Գյումրիի և Սեւանի իրենց գործընկերներին։ Երեկվանից երկաթգիծը փակ է, ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ դադարեցված։ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները նշում են, որ հավելավճար չստանալու դեպքում իրենց աշխատավարձը պակասում է 30-ից 50,000 հազար դրամով, իսկ դա այսօր փոքր գումար չէ: Ընդ որում, հավելավճար միշտ չի, որ ստանում են. ղեկավարությունը միշտ պատճառ գտնում է դրանք չտալու համար։ Մի դեպքում բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների նվազումն է պատճառը, մեկ այլ դեպքում էլ՝ երկաթուղու ուրևէ ենթակառուցվածքում հայտնաբերված խախտումը: