Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆելիքս Ցոլակյանը չի թաքցնում՝ ներկայիս իշխանության հետ աշխատելն ավելի հեշտ է (տեսանյութ)

Քաղաքականություն
f

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը չի պատրաստվում անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց առաջիկա ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով:  Նա կառաջադրվի Շիրակի մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով: «Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով»։  Նախարարի պաշտոնակատարը չի թաքցնում՝ ներկայիս իշխանության հետ աշխատելն ավելի հեշտ է: «Աշխատողի համար տարբերությունը շատ մեծ չէ, բայց այս իշխանության հետ ավելի հեշտ է այն իմաստով, որ ավելի ազատ են իշխանության մեջ գտնվող մարդիկ իրենց գործողություններում, կարծիք հայտնելու և այլնի հարցում»: Ֆելիքս Ցոլակյանը ժխտում է, որ երբեւէ մտերիմ է եղել Սերժ Սարգսյանի հետ:  «Ես երբևիցե որևէ մեկի հետ մտերմություն չեմ ունեցել, ես պետական ծառայող եմ եղել և իմ աշխատանքը կատարել եմ որպես պետական ծառայող։ Ես որևէ անձնական ձևի հարաբերություն չեմ ունեցել՝ սկսած սովետական ժամանակներից։ Ես միշտ ունեցել եմ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ և ոչ թե անձանց»: Ֆելիքս Ցոլակյանը հավելեց, որ չունի կաշկանդվածություն իշխանության սխալները նկատելու, եթե տեսնի, անպայման այդ մասին կբարձրաձայնի։