Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԴԽ նախագահն ընդունել է Ջաննի Բուքիքիոյին. լուսանկարներ

Պաշտոնական
bdx

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:   ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրեց Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատավորման մոտեցումները:   Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական  վարույթների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:     Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունեց և կարևորեց ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մասնակցությունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն