Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Հասարակություն
hamanerum-1

Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են նախաձեռնել ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների հարազատները: Վերջիններս պահանջում են, որ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ էլ դեմ է, որ համաներումը տարածվի սպանություն կատարած անձանց նկատմամբ՝ պարզաբանելով, որ առանձին անձանց դեպքեր կարելի է անհատապես քննարկել, իսկ ընդհանրական մոտեցում ցուցաբերել չի կարելի։