Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

Հասարակություն
285d308ce21490e3051eef59c3d55ab4

Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 30 դատապարտյալներ այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել: Դատապարտյալները  հանդիպում են պահանջում ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: «Մենք պահանջում ենք վերանայել համաներման նախագիծը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում էր, որ աննախադեպ համաներում է լինելու, ի՞նչն է դրա աննախադեպ: Ո՞ւմ վրա է ազդում: Մենք ուզում ենք, որ այն տարածվի նաեւ 10 տարվա ընթացքում միջին ծանրության դեպքերի վրա էլ»,-«Ա1+»-ին հայտնեց նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, հացադուլ հայտարարած Գ. Ա.-ն: 33-ամյա Ասատրյանը 8 տարով դատապարտվել է կողոպուտ կատարելու համար . «1մլն. 900 հազար դրամի գողություն եմ արել, ներում եմ խնդրել, ամբողջ գումարը հետ եմ վերադարձրել: Հետո, 2009-ին համաներումով ազատ եմ արձակվել, նորից, իմ խելքից, խնդիրներ եմ ունեցել ու հայտնվել այստեղ: Ինձ հետ հացադուլ անող ընկերս 4 հազար դրամի գողություն է արել, այն էլ գողություն չի, ընկերոջից պարտքով գումար է վերցրել, ոչ մեկիս վրա այդ աննախադեպ համաներումը չի ազդում»: «Ա1+»-ը  ՔԿՀ-ից փորձեց ճշտել, թե ի՞նչ է կատարվում Արմավիրի քրեակատարողական հիմնարկում: «Այս պահի դրությամբ պաշտոնապես ոչ մի հացադուլ Արմավիրում չունենք»,-տեղեկացրին ՔԿՀ-ից: