Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել 3-րդ տեղի համար մարտին

Սպորտ
a1borba-28.10.

Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր չներկայացավ աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար մրցամարտին: Մեր մարզիկը հրաժարվել է մարտից վնասվածքի պատճառով: Այդպիսով, 97 կգ քաշային կարգում աշխարհի բրոնզե մեդալն առանց պայքարի բաժին հասավ իրանցի Մահդի Աբաս Ալիյարֆեյզաբադուն: Արդյունքում, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից վերադառնում է երկու բրոնզե մեդալներով: Մեր մեդալակիրներն են 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանը: