Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՛վ գործարանի փակվելն է ճիշտ, և՛ աշխատակիցների բողոքը. բնապահպան

Հասարակություն
Karine

Ալավերդիում պղնձաձուլական գործարանի փակման և աշխատակիցների բողոքի ակցիա անելու առնչությամբ բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ և՛գործարանի փակվելն է ճիշտ, և՛ աշխատակիցների բողոքելը: «Երբ Էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում,  շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար: Գործարանը փակելուց առաջ պետք է  մարդկանց սոցիալական խնդիրները լուծել»:  Ըստ բնապահպանի՝ Ալավերդու պղնձաձուլական  գործարանը բազմաթիվ վտանագավոր հետևանքներ ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: «Վերջին տարիներին փորձեցին գործարանի ծխնելույզը բարձրացնել, որպեսզի արտանետումները վերացնեն, բայց դրանք ավելի շատ տարածվեցին»,- նշում է բնապահպանը:  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նշում է, որ 2013թ. բնապահպանության նախարարությունը հաստատել է տարեկան մոտ 28 հազար տոննա ծծմբային անհիդրիդի արտանետումը. «Երբ այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում են ջրի հետ, տալիս է մոտ 42 հազար տոննա ծծմբային թթու: Այսինքն մարդիկ շնչում են այս քանակի թունավոր արտանետումներ»: Ինգա Զառաֆյանն ընդգծում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պահանջում է, որ առանց ավել գումար վճարելու էլի արտանետեն նույն քանականությամբ ծծմբական թթուն: Սակայն ըստ պարտավորությունների՝  ընկերությունը պետք է արտանետումների քանակը իջեցներ մինչև նորմատիվ պահանջների բավարարում: «Նորմատիվը մինիմում 6 անգամ քիչ է, քան հիմա նրանք արտադրում են: Բայց ոչ մի  բան արված չէ: Միայն ծխնելույզն են բարձրացրել, այն էլ, եթե առաջ միայն Ալավերդին էր գտնվում այդ ծխնելույզի ազդեցության տակ, հիմա շատ ավելի մեծ շառավղով տարածք»: «էկոլուր»-ը դիմել է կառավարությանը, որպեսզի ֆինանսական աուդիտի հետ ընկերությունը ներկայացնի նաև  սոցիալական և էկոլոգիական աուդիտ, որպեսզի հստակեցվի վնասի չափը: