Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ընտրական օրենսգիրքը՝ ԱԺ արտահերթ նիստում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9999999999999999-1

Մանդատը վայր դրած, Արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ թիվ 11 տարածքային ցուցակի հաջորդ առավելագույն ձայներ ստացած Մարտուն Գրիգորյանը։ Նա այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավորական երդմամբ ստանձնեց պարտականությունները։ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընտրական փոփոխությունների փաթեթն է։ Առաջարկվող փոփոխություններով ԱԺ մուտք գործելու նվազագույն շեմն իջեցվում է՝ կուսակցությունների համար սահմանվում է 4 տոկոս, դաշինքների համար՝ վեց։ Հիշեցնենք՝ նախկինում շեմը համապատասխանաբար 5 և 7 տոկոս էր։ Առաջարկվող փաթեթի ընդունման դեպքում՝ ընտրություններում ստացած քվեներով երրորդը ճանաչված քաղաքական ուժը ցանկացածպարագայում կհայտնվի Խորհրդարանում, իսկ չորրորդ ուժը՝ եթե ստանա առնվազն 2 տոկոսի քվե։ Առաջարկվող փաթեթով՝ ռեյտինգային քվեարկությունը հանվում է, անցում է կատարվում փակ ցուցակներով մաքուր համամասնական ընտրակարգի։ Ըստ այդմ՝ ընտրությունների ժամանակ նույնիսկ գրիչով նշում կատարելու անհրաժեշտություն չի լինելու՝ հարկավոր է պարզապես ծրարի մեջ դնել այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, ում օգտին քվեարկում ես։ Մեծացվում է նաև կանանց ու ազգային փոքրամասնություններին հատկացվող քվոտան։ Եթե փաթեթը չընդունվի, ուրեմն գալիք ընտրությունները կանցնեն գործող Ընտրական օրենսգրքով։   Կառավարությունն առաջարկում է ԸՕ քննարկումն անցկացնել հատուկ ռեժիմով՝ առաջին ընթեցմամբ ընդունելուց հետո 2-րդ ընթերցումը կազմակերպել 24 ժամ անց։ ՀՀԿ և ՀՅԴ անդամ պատգամավորներն առաջարկեցին առաջին ընթեցումից հետո մի քանի օր ժամանակ տալ՝ առաջարկների ուղղությամբ հանգամանալից աշխատելու համար։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդակցեց կառավարության հետ և հայտարարեց, որ կարելի է 24-ժամյա ռեժիմից անցնել 72-ժամյայի։ Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Ընդմիջումից հետո կայացած քվեարկությամբ հատուկ կարգը չհաստատվեց։ Սա տարընթերցումների տեղիք տվեց, և մասնագետները պետք է պարզաբանեն՝ առաջին ընթերցումից հետո երբ պետք է կազմակերպվի հարցի՝ 2-րդ ընթերցմամբ քննարկումը։