Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների. Առավոտ

Հասարակություն
gyumri-2

Քիչ առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ մեծ թվով սրճարաններ ու խանութներ կան, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի ենթարկում երկու երիտասարդների։ Ծեծի ենթարկվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Օգտատերերից ոմանք հետաքրքրվել են, թե ի՞նչ են արել երիտասարդները, որ ոստիկանները այդպես ծեծում են, նրանից մեկը պատասխանել է․ «Կապ չունի ինչ են արել, ծեծելը պիտի բացառվի»։ Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել ամսի 17-ին, Կարեն Պետրոսյանը գրել է․ «Ո՞վ է սրա պատասխանատուն․ աչքիս Շիրակում բան չի փոխվել»: Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդները երկվորյակ եղբայրներ են, 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններ են, տղաներից մեկը երկու ամիս է՝ ինչ վերադարձել է Հադրութից ՝բանակային ծառայությունից, մյուսը վերադարձել էր ավելի վաղ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է երիտասարդներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Պարզվում է, երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։ Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ Հարությունյանն է։ Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց; Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով