Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում

Պաշտոնական
avaganu-yntrutyunner

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի  թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:  Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է 386 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝www.elections.am:     ԿԸՀ մամուլի ծառայություն