Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ. Տոնոյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Պաշտոնական
074A9492

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը: Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է: ՀՀ ՊՆ