Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում 80 ամյա տղամարդը նետվել է 9-րդ հարկից

Հասարակություն
1505806689_911

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի տանիքից (9-րդ հարկ) քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացին (տղամարդ, մոտ 80 տարեկան) ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու դստերը՝ Ն. Թ.-ին, ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: