Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչություն Ղրիմում. 10 զոհ, տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Հասարակություն
ahabekch

Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական տեխնիկումում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է: Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում:  Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: